Ռուսական "Ռուբինը" հետևում է գերմանական "Շալկեի" հույն կիսապաշտպան Կիրյակոս Պապադոպուլոսի առաջընթացին և ցանկանում է արդեն իսկ ամռանը պաշտոնական առաջարկով դիմել գերմանական թիմի ղեկավարներին: 20-ամյա հույն խաղացողը, ով հոյակապ մրցաշրջան է անցկացրել, իր տրանսֆերային արժեքը բարձրացրել է առնվազն 5 անգամ, և եթե Կազանը ներկայացնող թիմի ղեկավարները լրջորեն ցանկանան գնել այդ տղային, ապա ստիպված կլինեն առնվազն 15 մլն եվրո ծախսել, մինչդեռ մեկ տարի առաջ ֆուտբոլիստն ազատ խաղացող էր:
|