23:10 Ռաուլը` հակառեկորդի հեղինակ | |
"Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ պատասխան խաղում գերմանական "Շալկեի"՝ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդից" կրած պարտությունից հետո գելզենկիրխենյան ակումբի հարձակվող Ռաուլը միանձնյա գլխավորել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք բոլորից շատ են պարտվել այս մրցաշարում: Ռաուլի թիմերը 36 անգամ են պարտված հեռացել խաղադաշտից: Մյուս կողմից, Ռաուլը համարվում է "Չեմպիոնների լիգայում" անցկացրած հանդիպումների ռեկորդակիր: Նրա հաշվին 144 խաղ կա գլխավոր եվրոգավաթային մրցաշարում: Մինչ այս, այս հակառեկորդը պատկանում էր նորվեգական "Ռուսենբորգի" կիսապաշտպան Ռոար Ստրանդին, որը 35 անգամ հայտնվել էր "Չեմպիոնների լիգայում" պարտված թիմի կազմում:
| |
|
Total comments: 1 | |
| |