21:36 Ռաուլը միացել էր "Բավարիային" | |
Քաթարյան "Ալ-Սադդ" ակումբի իսպանացի 35-ամյա աստղային հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն այսօր հայտնվել է Դոհայում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում գերմանական "Բավարիան": Իսպանացի վետերան ֆուտբոլիստը հանդիպում է ունեցել Մյունխենի "Բավարիայի" մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ: Ընդհանուր ընթրիքի ընթացքում Ռաուլը շփվել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուպպ Հայնկեսի հետ, ով ժամանակին մարզել է նաև Մադրիդի "Ռեալը"` թիմին 1998թ.-ին հասնցելով "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ ու պարգևելով բաղձալի հաղթանակ:
| |
|
Total comments: 0 | |