Home » 2011 » Օգոստոս » 22 » Ռաուլը մնում է Գերմանիայում
18:41
Ռաուլը մնում է Գերմանիայում
Գերմանական "Շալկեի" 34-ամյա իսպանացի հանրահայտ խաղացող Ռաուլը վերջ է տվել մամուլում շրջանառվող բոլոր այն լուրերին, իբր թե ինքը պատրաստվում է հեռանալ Գերմանիայից ու Անգլիա մեկնել: "Ես ոչ մի տեղ էլ չեմ գնում: Մինչև հաջորդ մրցաշրջանի սկիզբը հաստատ կմնամ "Շալկեում", իսկ ահա պայմանագրիս ավարտից հետո դեռևս չգիտեմ, թե ուր եմ գտնվելու: Գերմանիայում ես կարծես տանը լինեմ. նախ հարմարություններն ուղղակի հոյակապ են, իսկ երկրպագուներն էլ ինձ հետ շատ լավ հարաբերություններ ունեն: Մեր մարզչի հետ էլ ես լավ հարաբերություններ ունեմ: Ռագնիկի հետ պրոֆեսիոնալ-ընկերական հարաբերություններ են, ինչը շատ լավ է ինձ համար: Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ այս մրցաշրջանում զգալի հաջողությունների հասնենք",-Ռաուլի խոսքերը մեջբերել է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են իսպանական "Մալագան" և անգլիական "Բլեքբեռնը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 526 | Added by: Hartsat | Tags: Շալկե, Մալագա, Ռաուլ, Ռագնիկ, Գերմանիա, Անգլիա, Բլեքբեռն, մամուլ, լուր | Rating: 5.0/2
Total comments: 0