Home » 2012 » Մայիս » 29 » Ռաուլը շատ ցանկություններ ունի
16:35
Ռաուլը շատ ցանկություններ ունի
 Գերմանական "Շալկե 04"-ից վերջերս արաբական "Ալ-Սադդա" ակումբ տեղափոխված իսպանացի լեգենդար "սերուցքային" Ռաուլը լրագրողներին հայտնել է, որ ինքը շատ ցանկություններ ունի, որոնցից ամենաառաջնայինն այն է, որ Իսպանիայի ընտրանին դառնա "ԵՎՐՈ 2012" մրցաշարի հաղթող: Բացի այդ ֆուտբոլիստը խոսել է նաև իր՝ Իսպանիայի ազգային հավաքական վերադառնալու տարբերակի մասին: Մադրիդյան Marca հանդեսը մեջբերում է Ռաուլի խոսքերը. "Այս Եվրոպայի առաջնությունն Իսպանիայի ընտրանու համար շատ դժվարին մրցաշար կստացվի: Ողջ ֆուտբոլի պատմության մեջ չկա մի այնպիսի ընտրանի, որը երկու անընդմեջ անգամ դառնա Եվրոպայի չեմպիոն և մեկ անգամ էլ Աշխարհի չեմպիոն: Ես ցանկանում եմ, որպեսզի Իսպանիան մտնի պատմության մեջ: Դա անելու համար Իսպանիայի ընտրանին պետք է շատ լուրջ խնդիրներ լուծի, որոնք կառաջանան մրցաշարի ընթացքում: Ներկայումս շատ հզոր են Գերմանիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի ընտրանիները: Կվերադառնա՞մ արդյոք հավաքական: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Ներկայումս իմ բոլոր նպատակները հավաքականի հետ ընդհանրապես կապ չունեն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0