09:29 Ռաուլյան համաճարակը շարունակվում է | |
Ինչպես հայտնում է գերմանական Bild հանրահայտ պարբերականը, այժմ էլ իսպանացի տաղանդավոր ու լեգենդար
հարձակվող 34-ամյա Ռաուլ Գոնսալես Բլանկոյի ծառայություններով հետաքրքրված է
իսպանական "Մալագան", ու վերջինիս գլխավոր մարզիչ Մանուել
Պելեգրինին: Ինչպես նշում է օրաթերթը, տրանսֆերը կարող է կայանալ այն պարզ
պատճառով, որ այժմ "Մալագայի" մարզական տնօրենն է Ֆեռնանդո Հիերրոն`
Ռաուլի լավագույն խաղընկերն ու ընկերը, իսկ գլխավոր մարզիչ Պելեգրինին միշտ էլ
հիացել է Ռաուլի պրոֆեսիոնալիզմով: Հավելենք,
որ Գերմանիայի մեկնարկած առաջնությունում Ռաուլը "Շալկեի" կազմում
մասնակցել է 2 հանդիպման և արդեն կարողացել է իր հաշվին մեկ գոլ գրանցել:
| |
|
Total comments: 1 | |
| |