Home » 2012 » Օգոստոս » 26 » "Ռեալի" երիտասարդները հաղթում են "Բարսելոնայի" երիտասարդներին
08:23
"Ռեալի" երիտասարդները հաղթում են "Բարսելոնայի" երիտասարդներին
 Երկար տարիներ անց իսպանական "Սեգունդայի" 2-րդ տուրի շրջանակներում հանդիպել էին Մադրիդի "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդական թիմերը: Այս հանդիպումը նույնքան դիտարժան էր, որքան և մեծահասակների` օգոստոսի 23-ին կայացած խաղը. այստեղ էլ կային "Սուպերկլասիկոյին" հարիր բոլոր տարրերը` գոլեր, գեղեցիկ խաղ, երբեմն դաժանության հասնող հետաքրքիր պայքար, մրցավարական տարօրինակ որոշումներ, 11 մետրանոց հարված, լարվածություն, նյարդեր և շատ ուրիշ արժեքավոր բաներ: Խաղալով սեփական հարկի տակ` "սերուցքայինները" կարողացան գեղեցիկ ոճով 3-2 հաշվով հաղթել "կապտանռնագույններին": Ամենից հետաքրքիրն այն է, որ "Ռեալ Կաստիլյայի" դարպասապահ Թոմաս Մեխիասը բավականին զավեշտալի գոլ ընդունեց սեփական դարպասը, կարծես թե փորձելով հասկացնել բոլորին, որ միայն Վիկտոր Վալդեսը չէ "խելագար": 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 314 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0