Home » 2012 » Օգոստոս » 22 » "Ռեալի" կայքում արդեն կարելի է գտնել Լուկա Մոդրիչին
08:49
"Ռեալի" կայքում արդեն կարելի է գտնել Լուկա Մոդրիչին
 Մադրիդի "Ռեալի" պաշտոնական կայքէջում այսօր առավոտյան ստեղծվել էր խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի էջը, թեև ֆուտբոլիստը դեռևս համարվում է Լոնդոնի "Տոտենհեմի" ֆուտբոլիստ: Հետաքրքիրն այն է, որ "Արքայական ակումբն" ու "Տոտենհեմն" ամբողջ ամառը ծախսեցին միայն այս տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելով, թեև այժմ էլ դեռևս ոչինչ հստակ չէ, քանի որ "Ռեալը" Խորվաթիայի ազգային ընտրանու խաղացողի համար առաջարկում է 32 մլն եվրո և ևս 8 մլն եվրո որպես զանազան բոնուս, իսկ իր հերթին անգլիական կողմը պահանջում է միանգամից վճարել 40 մլն եվրոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 406 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0