Մադրիդի "Ռեալի" նախկին գործադիր տնօրեն Խորխե
Վալդանոյին անհանգստացնում է իսպանական առաջատար ակումբներ "Ռեալի", "Բարսելոնայի" և մնացած ակումբների միջև առկա խաղամակարդակային անդունդը: "Վստահ եմ, որ ապագայում "Ռեալն" ու "Բարսելոնան"
ստիպված են լինելու մրցակիցներ փնտրել, որոնք նույնքան արագ են զարգանում,
որքան իրենք: Դա կարող է
ստիպել նրանց նոր Եվրոպական լիգա ստեղծել: Բանն այն, որ իսպանական գրանդերի
և մնացած ակումբների միջև մեծ խաղամակարդակային անդունդ կա, որը շարունակում է ամիս առ ամիս աճել: Այնպես
որ նույնիսկ նախադրյալ չկա, որ ամեն ինչ լավ է լինելու հետագայում: Նախկինում ես
պաշտպանում էի "Ռեալին", իսկ այժմ բոլորովին այլ տեսանկյունից եմ գնահատում
այս իրավիճակը",-Վալդանոյի խոսքերն է մեջբերում Reuters լրատվական գործակալությունը:
|