Home » 2012 » Սեպտեմբեր » 15 » "Ռեալի" ու "Բարսելոնայի" նախկին խաղացողը քննադատում է
22:15
"Ռեալի" ու "Բարսելոնայի" նախկին խաղացողը քննադատում է
 Մադրիդի "Ռեալի", "Բետիսի" և կատալոնական "Բարսելոնայի" արդեն իսկ նախկին ֆուտբոլիստ Ալֆոնսոն քննադատել է իր նախկին թիմակից ու ընկեր Խոսեպ Գվարդիոլային Կատալոնիայի Անկախության օրվա կապակցությամբ արած հայտարարության համար: Սեպտեմբերի 11-ին "Բարսելոնայի" նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Նյու-Յորքից իր տեսաուղերձի ժամանակ հայտարարել էր. "Գտնվելով Նյու-Յորքում՝ ես նրանցից մեկն եմ, ով Ձեզ հետ է": Այսպիսի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել աշխարհի ֆուտբոլային հասարակության շրջանում: Մասնավորապես, Ալֆոնսոն Twitter-ի իր էջում գրել է. "Գվարդիոլայի այդ խոսքերից ամբողջովին հիասթափված եմ, քանի որ նա ներկայացնում է իսպանական ֆուտբոլը: Ուրախանո՞ւմ է նա արդյո՞ք Իսպանիայի հավաքականի հաղթանակներով: Արդեն իսկ կասկածում եմ: Ես երբեք նման բան չէի սպասում Պեպից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 364 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0