08:43 "Ռեալն" անզոր էր, իսկ Ժոզեն դեռ խոսում է.... | |
Իսպանական "Լա Լիգայի" հերթական տուրի "Օսասունայի" դեմ ոչ-ոքի ավարտած խաղից հետո "Արքայական թիմի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է լրագրողների հետ. "Ես երբեք էլ ֆուտբոլիստների վնասվածքները կամ որակազրկումները արդարացում չեմ բերում: Այո՛, կան այլ խնդիրներ, սակայն դրանք պետք է շտկել շատ մոտ ժամանակներս": Մարզիչը գովեստի խոսքեր է ասել որոշ ֆուտբոլիստների հասցեին. "Ինձ դուր եկավ մեր թիմի վերաբերմունքը և այս խաղի հանդեպ տրամադրությունը: Կարծում եմ, որ Ալբիոլն ու Կոենտրաուն լավ խոսքերի են արժանի երկար ժամանակ չխաղալուց հետո: Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստները կատարեցին իրենց աշխատանքը": Ըստ Ժոզե Մոուրինյոյի` "Օսասունան" գոլ խփելու շատ հնարավորություն չուներ, թեև "Ռեալն" էլ շատ շանսեր չստեղծեց արդյունքի հասնելու համար. "Մենք գիտենք, որ այստեղ դժվար է հարձակվողական ֆուտբոլ խաղալը: Իհարկե, այս պահին մեր և "Բարսելոնայի" միջև առկա միավորների տարբերությունը կարող է աճել: Ես կարող եմ բացատրել, թե ինչու ենք 18 միավորով հետ լինելու, կարող եմ շատ երկար խոսել այդ մասին: Դա տեղի ուենցավ առաջին օրերին և հիմա չեմ ուզում խոսել այդ մասին: Հետո, երբ տարբերությունը մեծացավ, սկսեցինք խաղալ առանց ճնշման: Բայց այդ անախորժությունները տեղի են ունեցել առաջին 6-7 խաղերի ընթացքում, և ես չեմ ուզում հիմա խոսել այդ մասին": Պորտուգալացին խոսել է նաև Կասիլյասի մասին. "Ինձ էլ շատ դուր եկավ, թե ինչպես նա խաղաց "Սելտայի" դեմ գավաթային խաղում: Նա արեց այն, ինչ պետք է անի դարպասապահը: Նա հզորագույն թիմի հզոր դարպասապահ է: Անում է այն, ինչ պետք է անի մեծ թիմի դարպասապահը: Դեռ վաղ է ասել, թե արդյոք նա կխաղա "Վալենսիայի" դեմ երեքշաբթի կայանալիք գավաթային խաղում":
| |
|
Total comments: 0 | |