Home » 2011 » Սեպտեմբեր » 14 » "Ռեալը" հանդես կգա կարմիր մարզաշապիկով
21:11
"Ռեալը" հանդես կգա կարմիր մարզաշապիկով
 "Չեմպիոնների լիգայի" այս մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրի "Դինամո Զագրեբի" դեմ խաղում Մադրիդի "Ռեալը" կխաղա իր համար շատ անսովոր կարմիր մարզաշապիկով: Խաղից առաջ "Ռեալի" նոր մարզաշապիկը ֆուտբոլիստների ստորագրությամբ ստացել է հանրահայտ արագավազորդ և մեծ ֆուտբոլասեր Ուսեյն Բոլթը, որը ակումբի հրավերով ներկա կլինի Զագրեբում կայանալիք խաղին: 
Հավելենք, որ մադրիդցիները միայն երկու անգամ են կարմիր մարզաշապիկ հագել իրենց մեկդարյա պատմության ընթացքում՝ 1971թ.-ին և 1973թ.-ին համապատասխանաբար անգլիական "Քարդիֆի" և "Դինամո Կիևի" դեմ խաղերում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0