Home » 2011 » Օգոստոս » 5 » "Ռեալը" կփորձի գնել Կելինիին
07:34
"Ռեալը" կփորձի գնել Կելինիին
Ինչպես հայտնում է հանրահայտ 4-4-2.com ֆուտբոլային պորտալը, Մադրիդի "Ռեալը" շարունակում է ստվերային տրանսֆերային քաղաքականություն վարել: Այս անգամ էլ "սերուցքայինները" մտադիր են իրենց շարքերը համալրել իտալական "Յուվենթուսի" և Իտալիայի ազգային հավաքականի առանցքային խաղացող Ջյորջիո Կելինիով: Ինչպես նշում է կայքը, Կելինիի տրանսֆերը կարժենա 20 մլն եվրոյից մի փոքր ավելի: Իր հերթին "Յուվենթուսն" այդ գումարով պատրաստվում է գնել Դորտմունդի "Բորուսիայի" սերբ պաշտպան Նևեն Սուբոտիչին, ում տրանսֆերը գնահատվում է շուրջ 12 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hartsat | Tags: Յուվենթուս, Ջյորջիո Կելինի, Ռեալ, Բորուսիա, Նևեն Սուբոտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0