Home » 2012 » Փետրվար » 6 » "Ռեալը" կրկնեց ակումբային ռեկորդը
15:22
"Ռեալը" կրկնեց ակումբային ռեկորդը
 Ինչպես տեղեկանում ենք հեղինակավոր Infostrаda պարբերականից, "Արքայական ակումբի" համար իսպանական "Լա լիգայի" 22-րդ տուրի շրջանակներում կայացած "Խետաֆե" - "Ռեալ Մադրիդ" հանդիպումը, որը մադրիդցիների համար հաղթական ելքով է ավարտվել, դարձել է ռեկորդ, իսկ ավելի ճիշտ` "սերուցքայինները" կրկնել են ակումբային ռեկորդը. թիմն իսպանական "Պրիմերայի" վերջին 21 հանդիպումներից հաղթանակի է հասել 18-ում:
     Հավելենք, որ այս ակումբային ռեկորդը մինչև նախորդ մրցաշրջան համարվում էր նաև "Լա լիգայի" ռեկորդ: Այո, այո, հենց համարվում էր, քանի որ նախորդ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի "Բարսելոնան", "Լա լիգայի" 21 հանդիպումներում տոնելով 19 հաղթանակ, սահմանել է բացարձակ ռեկորդ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0