Մադրիդի "Ռեալի" մարքեթինգային հարցերով զբաղվող մենեջերները որոշել են ակումբին նոր տեսք տալ. գալիք մրցաշրջանում փոփոխվելու է նաև "Ռեալի" մարզաշապիկների ձև: Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները արդեն մի քանի նոր ոճեր են քննարկվել, որոնցից մեկը հայտնվել է համացանցում: Իհարկե, նոր մարզաշապիկի վրա այլևս չկա BWIN գրությունը, քանի որ "Արքայական ակումբի" հովանավորը նոր մրցաշրջանում փոխվելու է, սակայն դեռ հստակ չէ, թե որ ընկերությունը կստանձնի նոր հովանավորի դերը: Գալիք` 2013/14 մրցաշրջանում "Ռեալը" կարող է հանդես գալ հետևյալ մարզաշապիկներով:
|