Home » 2012 » Հունիս » 2 » "Ռեալը" նոր դարպասապահ կունենա
07:50
"Ռեալը" նոր դարպասապահ կունենա
 Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը շարունակում է Իկեր Կասիլյասի համար արժանի մրցակից փնտրել, ով կկարողանա ոչ միայն երբեմն փոխարինել իսպանացուն, այլև պայքարելու նրա հետ հիմնական կազմում տեղ ունենալու: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` "Արքայական թիմի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջերս ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Լոնդոնի "Արսենալի" 34-ամյա փորձառու դարպասապահ Մանուել Ալմունիային, ով արդեն քանի ամիս է, ինչ չի խաղում և օրերս արդեն ազատ գործակալի կարգավիճակ կստանա: Իսպանական ԶԼՄ-ներն էլ հավաստում են, որ մադրիդցիներին հենց Ալմունիայի նման խաղացող է պետք` բարձրակարգ և միջազգային փորձով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 526 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0