Home » 2011 » Օգոստոս » 3 » "Ռեալը" որոշել է "ստվերային" տրանսֆեր իրականացնել
11:35
"Ռեալը" որոշել է "ստվերային" տրանսֆեր իրականացնել
Ինչպես հայտնում է 4-4-2.com հանրահայտ կայքը, Մադրիդի "Ռեալը" սկսած անցած տարվանից դեռևս ծածուկ հետաքրքրություն է տածում իտալական "Միլանի" և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագու Սիլվայի նկատմամբ: Ըստ կայքին հասած շշուկների` "Միլանի" ղեկավարությունը խաղացողին պահելու քայլեր է սկսել ձեռնարկել, քանի որ հաջորդ տարի արդեն սպասվում է, որ Սիլվայի համար "Ռեալն" անակնկալ ձևով առաջարկ կանի: "Միլանի" միակ հաղթաթուղթն այս պահին այն է, որ մինչև 2014թ.-ը պայմանագիր ունեցող խաղացողի համաձայնագրում նշված է, որ Սիլվայի տրանսֆերային հրաժարագիրը կազմում է 40 մլն եվրո, իսկ թե "Ռեալը" կցանկանա 25-ամյա խաղացողի համար այդքան վճարել, մնում է միայն ենթադրել, որ...
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hartsat | Tags: պայմանագիր, պաշտպան, Միլան, ազգային հավաքական, Մադրիդի Ռեալ, Բրազիլիա, ղեկավարություն, խաղացող, Տիագու Սիլվա | Rating: 5.0/1
Total comments: 0