Լոնդոնյան "Տոտենհեմի" անգլիացի վաստակավոր գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապն
այսպես է մեկնաբանել Անդրե Վիլլաշ-Բոաշի՝ Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզչի պաշտոնը
ստանձնելու լուրը: Ռեդնապի խոսքերը մեջբերում է հանրահայտ Sky Sports լրատվամիջոցը. "Արիստոկրատների" գլխավոր մարզիչ լինելը շատ պատվաբեր գործ է: Բացի մեծ փառքից կարելի
է նաև մի լավ վաստակել այդ ակումբում: Մտնում ես հանդերձարան ու ահա քո դիմաց են իսկական
հաղթող մարտիկներ՝ Ֆրանկ Լեմպարդ (խմբ. վերջինս Ռեդնապի եղբորորդին է), Ջոն Թերրի ու
Դիդյե Դրոգբա: Իրականում շատ դժվար է ցանկացած մարզչի համար տապալվել, երբ քո տրամադրության
տակ նման խաղացողներ կան. հենց նման խաղացողներն են մրցանակներ նվաճում, այլ ոչ թե
մարզիչները",-լրագրողին ասել է "խթանների" գլխավոր մարզիչը:
|