16:37 Ռեդնապ. "Սքոուլզին կտանեի ԵՎՐՈ 2012" | |
Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը, ով մոտ ժամանակներս ամենայն հավանականությամբ կգլխավոի Անգլիայի ազգային հավաքականը, հայտարարել է, որ "Մանչեսթեր Յունայթեդի" վետերան կիսապաշտպան Փոլ Սքոուլզը դեռևս չի կորցրել իր ֆուտբոլային ունակությունները և կարող է Անգլիայի ազգային հավաքականին օգնել ԵՎՐՈ 2012-ի ժամանակ: Բրիտանացի մասնագետն ասել է. "Եկենք ճիշտ խոսենք. Դուք բոլորդ էլ մեծ հաճույք կստանայիք, եթե հնարավորություն ունենայիք Սքոուլզին դիտել ԵՎՐՈ 2012-ի ժամանակ: Նա հիանալի մարզավիճակ է հավաքել, որը մեծ օգուտ կտա Անգլիայի ազգայինին: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս ով դառնա Անգլիայի ընտրանու մարզիչը, մեծ հաճույքով Սքոուլզին կվերցնի Եվրոպայի առաջնություն: Նա խաղում է այնպես, ինչպես իսպանական զույգը` Չավին և Ինյեստան: Նրանից շատ դժվար է գնդակ խլել":
| |
|
Total comments: 0 | |