Home » 2011 » Օգոստոս » 27 » Ռեդնապը անդրադառնում է Նասրիի տրանսֆերին
23:05
Ռեդնապը անդրադառնում է Նասրիի տրանսֆերին

Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մայրաքաղաքային "Արսենալի" ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Սամիր Նասրիի "Մանչեսթեր Սիթի" տեղափոխվելը կապված չէր խաղացողի` տիտղոսներ նվաճելու ցանկություն հետ: Ռեդնապի խոսքերով, ֆրանսիացու որոշման վրա առաջնահերթորեն ազդել է ֆինանսական մասը:

"Նա կարող էր տեղափոխվել "Մանչեսթեր Յունայթեդ": Ես գիտեմ, որ նա ցանկանում էր այնտեղ էլ տեղափոխվել, սակայն այդ պահին հայտնվել է "Մանչեսթեր Սիթին" և  առաջարկել նրան ավելի շատ գումար: Դրանով էլ հենց բացատրվում է խաղացողի ընտրությունը: Պետք է իրատես լինել: Երբ քեզ առաջարկում եմ եռապատկել աշխատավարձդ, ապա ցանկացած մարդ կմտածի այդպիսի առաջարկի մասին: Իհարկե, նրա ընտրությունը կապված չէ միայն ֆինանսների հետ: Ֆուտբոլիստը նայում է "Մանչեսթեր Սիթիինև մտածում. "Այս թիմը մոտակա երկու տարիների ընթացքում կարող է հաղթել "Չեմպիոնների լիգան", և ես ցանկանում եմ լինել դրա մի մասնիկը"։ Ինձ թվում է, որ "Սիթիի" կազմը նույնիսկ ավելի ուժեղ է, քան "Բարսելոնայինը": Համոզված եմ, որ նրանք մոտակա տարիների ընթացքում կդառնան Անգլիայի առաջնության չեմպիոններ",-Ռեդնապի խոսքերն է մեջբերում The Guardian բրիտանական պարբերականը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0