Ինչպես հայտնում են անգլիական ԶԼՄ-ները, Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հետաքրքրված է "Մանչեսթեր Սիթիի" տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորի ծառայություններով: "Ես արդեն զրուցել եմ մեր մարզական տնօրեն Դանիել Լևիի հետ: Այդ զրույցից հետո, վստահ չեմ, որ մեզ կհաջողվի
համաձայնության գալ "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարության հետ, սակայն մենք
կփորձենք բանակցել Ադեբայորի տեղափոխության վերաբերյալ",-Ռեդնապի խոսքերն
է մեջբերում Sky Sports լրատվամիջոցը,-"Ես կցանկանայի տեսնել Ադեբայորին մեր թիմի կազմում, քանի որ նա հզոր խաղացող է ու պատահական չէ, որ Մադրիդի "Ռեալը" նույնպես փորձում է ձեռք բերել նրան",-ասել է "խթանների" գլխավոր մարզիչը:
|