23:11 Ռեդնապը դեմ է աստղերի վաճառքին | |
Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը բացասական է վերաբերվում Գարեթ Բեյլին վաճառելու մտքին: Բրիտանական Sky Sports սպորտային լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ անգլիացի մարզիչը նշել է. "Եթե
մենք սկսենք վաճառել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսին են Լուկա Մոդրիչը, Վան դեր Վարտը, Ահարոն Լենոնը, և, իհարկե, Գարեթ Բեյլը,
ապա երբեք չենք դառնա թոփ-ակումբ: Մենք ցանկանում ենք զարգանալ և
առաջադիմել, այդիսկ պատճառով չի կարելի վաճառել թիմի ուժեղագույն
ֆուտբոլիստներին: Ուշադրություն դարձրեք "Մանչեսթեր Յունայթեդի", "Չելսիի" և "Արսենալի" տրանսֆերային քաղաքականությանը: Այս թիմերը միշտ հայտնվում են լավագույն քառյակում, քանի որ պահպանում են իրենց լավագույններին":
| |
|
Total comments: 1 | |
| |