08:27 Ռեդնապը դեռևս բավարարված է | |
Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապն իր կարծիքն է հայտնել հունական "ՊԱՕԿ"-ի հետ կայացած հանդիպման վերաբերյալ (Խմբ. հիշեցնենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի գոլազուրկ 0-0 հաշվով): "Ես բավարարված եմ իմ տղաների խաղով: Առաջին խաղակեսում մենք հատկապես լավ էինք գործում: Մեզ հաջողվում էր վերահսկել գնդակի տեղաշարժը: Ինձ տպավորեց այն մթնոլորտը, որը տիրում էր տրիբունաներում: Իմ թիմի երիտասարդ ֆուտբոլիստները պարզապես սովոր չեն նման վերաբերմունքի, այդ իսկ պատճառով նրանց դժվար էր խաղալ նման ճնշման տակ:,-ասել է Ռեդնապը ESPN հեռուստակայանին տված հարցազրույցի ժամանակ:
| |
|
Total comments: 0 | |