Home » 2012 » Օգոստոս » 19 » Ռեյ Պարլոր. "Արսենալը" մեծ հարված է կրել"
09:43
Ռեյ Պարլոր. "Արսենալը" մեծ հարված է կրել"
 Լոնդոնի "Արսենալի" նախկին կիսապաշտպան Ռեյ Պարլորը իր կարծիքն է արտահայտնել Ռոբին վան Պերսիի` "զինագործների" շարքից դեպի երկրի փոխչեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդ" տեղափոխվելու վերաբերյալ: Ըստ նախկին "զինագործի"` արդեն երկար տարիներ շարունակ "Արսենալի" ոչ մի առաջատար խաղացող չէր տեղափոխվել "Յունայթեդ": "Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, "զինագործ" Ֆրենկ Սթեփլթոնն էր 1981թ.-ին տեղափոխվել "Յունայթեդ": Իհարկե, ավելի շատ "Արսենալի" խաղացողները ուժեղացրել են "Մանչեսթեր Սիթիին", սակայն նրանք իրենց հիմնական մրցակցի շարքերը չեն համալրել: Ռոբին վան Պերսիի հեռանալը շատ մեծ հարված է լոնդոնյան թիմի համար: Կարծում եմ` ստացված խոշոր գումարները կօգտագործվեն թիմն էլ ավելի ուժեղացնելու համար: Վստահ եմ` գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերահսկում է այս իրավիճակը",- ասել է Ռեյ Պարլորը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 387 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0