10:15 "Ռեյնջերսը" կարողացել է հաջողության հասնել | |
Շոտլանդական "Ռեյնջերսը" երեկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով էր ավարտել "Մոնտրոուզի" դեմ խաղը, որը կայանում էր Շոտլանդական 4-րդ դիվիզիոնի հերթական տուրի շրջանակում: Այսպիսով՝ երբեմնի փառավոր ակումբը արդեն երկու տուր առաջ ապահովել է չեմպիոնական կոչումը և հաջորդ տարվանից հանդես կգա 3-րդ դիվիզիոնում: Հետաքրքիր է, որ 2012թ.-ի սկզբին թիմը տրվել էր ներքին կառավարման, քանի որ "Ռեյնջերսի" ղեկավարությունը այդպես էլ չէր կարողացել լիովին մարել շուրջ 50 մլն ֆունտ կազմող պարտքը: Բացի այդ թիմը տեղափոխվել էր շոտլանդական ցածրագույն դիվիզիոն՝ հանգիստ թողնելով իր մրցակից "Սելտիկին":
| |
|
Total comments: 0 | |