21:25 Ռիբերի. "Լավ է, որ գոլ խփեցի, թե չէ..." | |
Ֆրանսիայի ազգային հավաքականի արագավազ կիսապաշտպան-հարձակվող Ֆրանկ Ռիբերին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ կիսվել է Իսլանդիայի ընտրանու հետ կայացած հանդիպումից ստացած իր տպավորություններով (Խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվել է ֆրանսիացիների՝ 3-2 հաշվով կամային հաղթանակով): Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է տաքարյուն ֆրանսիացու խոսքերը. "Խաղադաշտ դուրս գալուց առաջ Բենզեման, Նասրին և Բեն Արֆան ինձ գզզում էին, ուստի լավ է, որ կարողացա գոլ խփել, թե չէ նրանք ինձ հաստատ հանգիստ չէին թողնի: Ես գոհ եմ ինչպես իմ, այնպես էլ ողջ թիմի ցուցադրած խաղից: Մենք միայն մեկ ցանկություն ունեինք. հաղթանակ տոնել և երջանկացնել երկրպագուներին: Հանդիպման առաջին խաղակեսը շատ ծանր անցավ, սակայն ընդմիջմանը կարողացանք հավաքվել և արժանի պատասխան տալ մրցակցին: Կարծում եմ, որ այս հանդիպումը մեր լավագույն հանդիպումներից մեկը չէր, սակայն կարևոր էր հաղթանակ տոնելը": Հավելենք, որ հանդիպման 34-րդ րոպեի դրությամբ ֆրանսիացիները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն կարողացան կամային հաղթանակ տոնել Դեբյուշի, Ռիբերիի և Ռամիի հեղինակած գոլերի շնորհիվ:
| |
|
Total comments: 0 | |