09:00 Ռիքելմե. "Եթե կանչեն, կվերադառնամ" | |
Անգենտինական "Բոկա Խունյորսի" բազմափորձ ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիքելմեն հայտարարել է, որ եթե իսպանական "Վիլյառեալը" զգում է իր կարիքը, ապա պատրաստ է անմիջապես ժամանել Իսպանիա ու դուրս գալ խաղադաշտ "Վիլյառեալի" մարզահագուստով: "Եթե ինձ զանգահարեն և ասեն, որ անհրաժեշտ եմ թիմին, ապա թեկուզ հենց վաղը պատրաստ եմ լինել Իսպանիայում: Կարծում եմ` "Բոկա Խունյորսի" ղեկավարները դեմ չեն լինի, եթե ես վերադառնալ Եվրոպա: Այսօր "Դեղին սուզանավորդները" մի շարք խնդիրներ ունեն, բայց կարծում եմ, որ շուտով ամեն բան կհարթվի և թիմը կսկսի կրկին փայլել ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում",- արգենտինացի 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է հանրահայտ Marca հանդեսը:
| |
|
Total comments: 0 | |