23:37 Ռոբբենին կարող է գրավել միայն "Բարսելոնան" | |
"Իրոք, "Բարսելոնան" միակ ակումբն է, որ եթե հետաքրքրվի ինձնով, ես կասեմ, որ դա հիանալի տարբերակ է կարիերաս շարունակելու համար: Արդյոք նրանք ինձ երբևէ առաջարկ արե՞լ են նախկինում: Որքանով ես եմ տեղյակ՝ ոչ: Երեք տարի առաջ իմ գործակալը տեղեկացրեց, որ կատալոնական թիմի կողմից որոշակի հետաքրքրություն կա, բայց պաշտոնական առաջարկ այդպես էլ չհետևեց դրան: Ինչևէ, ես չեմ ակնարկում, որ կարող է ամառային նոր տրանսֆեր կայանալ, քանի որ ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում և երջանիկ եմ "Բավարիայում", այնպես որ խննդրում եմ Ձեզ` մամուլի ներկայացուցիչներիդ, հանկարծ վաղը չգրեք, թե ես ցանկանում եմ տեղափոխվել "Բարսելոնա",- ասել է հոլանդացին: Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը, ով Գերմանիա է տեղափոխվել 2007թ.-ին Մադրիդի "Ռեալից", գործող պայմանագիր ունի "Բավարիայի" հետ մինչև 2013թ.-ը: | |
|
Total comments: 0 | |