Home » 2012 » Մայիս » 24 » Ռոբբենը չի պատրաստվում հեռանալ "Բավարիայից"
19:34
Ռոբբենը չի պատրաստվում հեռանալ "Բավարիայից"
 Մյունխենի "Բավարիայի" հոլանդացի անհաջողակ հարձակվող Արյեն Ռոբբենը հերքել է այն բոլոր ասեկոսեները, ըստ որոնց` թիմին մեկ մրցաշրջանում այդքան անհաջողություն բերելու պատճառով ստիպված է որքան հնարավոր է շուտ լքել ակումբը: Գերմանական հեղինակավոր Bild պարբերականը մեջբերում է հոլանդացի եզրայինի խոսքերը. "Վերջերս ինձ շատ պարբերականներ ուղարկում են "Ինտեր": Բոլոր այդ լուրերը սուտ են, և ես չեմ պատրաստվում հեռանալ "Բավարիայից" այն էլ այն ժամանակ, երբ թիմն իմ կարիքն է զգում: Բոլորիդ էլ հայտնի է, որ մի քանի շաբաթ առաջ երկարաձգել եմ պայմանագիրս թիմի հետ, որը ևս շատ հարցերի պատասխաններ է տալիս: Հուսով եմ, որ առջևում ինձ բազմաթիվ հաջողություններ են սպասվում մյունխենցիների հետ: Իսկապես, ավարտված մրցաշրջանը մեզ համար անչափ անհաջողակ էր, քանի որ մենք չկարողացանք որևէ տիտղոս նվաճել: Բայցևայնպես ես պատրաստվում եմ ևս մեկ անգամ ապացուցել, թե ինչպիսի հզոր ակումբ ենք մենք և ինչեր կարող ենք անել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 406 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0