Ֆրանսիացի բազմափորձ կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը խոսել է իր` Լոնդոնի "Արսենալ" տեղափոխության մասին, որի մարզաբազայում "զինագործների" ֆուտբոլիստների հետ այսօր մարզում է անցկացրել: Ֆրանսիացին Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. "Ես պարզապես մարզվում եմ "Արսենալի" ֆուտբոլիստների հետ ֆիզիկական տվյալներն պահպանելու համար: Բայցևայնպես, ես շնորհակալ եմ "Արսենալի" այն բոլոր երկրպագուներից, ովքեր ցանկանում են տեսնել իմ վերադարձն "Արսենալ":
|