Home » 2012 » Օգոստոս » 15 » Ռոբերտո դի Մատտեո. "Չելսին" մեծ հաջողությունների կհասնի"
16:07
Ռոբերտո դի Մատտեո. "Չելսին" մեծ հաջողությունների կհասնի"
 Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչը, ում գլխավորությամբ "արիստոկրատները" օրերս չկարողացան հաղթահարել "Մանչեսթեր Սիթիի" արգելքը և "քաղաքայիններին" զիջեցին Անգլիայի Սուպերգավաթը, այսօր նշել է, որ իր կարծիքով հենց "Սիթին" էլ կլինի գալիք մրցաշրջանում հաղթողի գլխավոր ֆավորիտը: "Նրանք Անգլիայի գործող չեմպիոններն են: Մենք պետք է առնվազն 25 միավոր ավելի հավաքենք, քան անցած մրցաշրջանում, որպեսզի կարողանանք գոնե հավակնել "Պրեմիեր լիգայի" չեմպիոնությանը: Իհարկե, պետք չէ մոռանալ նաև "Մանչեսթեր Յունայթեդին", որը շատ ուժեղ կազմ ու նի: Չգիտեմ էլ` արդյոք նրանք նոր համալրումներ կունենան, սակայն այդ թիմը միևնույն է շատ երիտասարդ կազմ ունի: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք էլ բավական ուժեղ ենք: Մեր թիմի նորեկներն արդեն հարմարվել են մեր խաղաոճին: Էդեն Ազարը բավական լավ տպավորություն թողեց, սակայն զգացվում էր, որ նա դեռևս ամբողջությամբ չի հարմարվել թիմին: Նրա պես խաղացող ունենալ միայն առավելություն է, քանի որ նա խնդիրների առաջ է կանգնեցնում մեր մրցակիցներին: Բացի այդ` բելգիացին լավ էր համագործակցում Էշլի Քոուլի հետ, ինչը նույնպես կարևոր է: Եթե այսպես շարունակենք, ապա հաստատ "Չելսին" հաջողությունների կհասնի",- ասել է իտալացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 339 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0