Home » 2012 » Օգոստոս » 3 » Ռոբերտո Կառլոսը «խաղակոշիկները մեխից է կախում»
09:18
Ռոբերտո Կառլոսը «խաղակոշիկները մեխից է կախում»
 Վերջին շրջանում ռուսական "Անժիում" հանդես եկող բրազիլացի ձախ եզրային պաշտպան Ռոբերտո Կառլոսը օրերս հայտարարել է իր` խաղացողի կարիերան ավարտելու մասին, քանի որ "Անժիի" ղեկավարության կողմից ավելի հետաքրքիր ու շահավետ առաջարկ է ստացել` դառնալ ակումբի գործադիր տնօրեն: Գրեթե 40-ամյա բրազիլացին արդեն իսկ մտածում է Մախաչկալայում հրաժեշտի խաղ անցկացնելու մասին և ամենայն հավանականությամբ ռուսական այդ թիմի մրցակիցը կլինի Մադրիդի "Ռեալը", որտեղ 13 մրցաշրջան է անցկացրել ֆուտբոլիստը, ինչից հետո որոշ ժամանակ հանդես է եկել թուրքական "Ֆեներբախչեում", ապա նաև բրազիլական "Կորինտիանսում": Ավելի վաղ Ռոբերտո Կառլոսը խաղացել է նաև բրազիլական "Պալմեյրասում" ու իտալական "Ինտերի" կազմում, իսկ Բրազիլիայի ազգային ընտրանու հետ 2002թ.-ին դարձել է աշխարհի չեմպիոն` դառնալով լավագույն պաշտպան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 377 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0