Անգլիայի առաջնության չեմպիոնի գլխավոր մարզիչը դժգոհ է ակումբի ղեկավարության ներկա տրանսֆերային քաղաքականությունից, քանի որ թիմն այս ընթացքում դեռևս չի համալրվել, ինչը, ըստ իտալացի մասնագետի, անթույլատրելի է լուրջ նպատակներ հետապնդող թիմի համար: "Այսքան երկար տրանսֆերների սպասելուց հետո չգիտեմ էլ, թե ինչ կարելի է ասել: Ավելի լավ է` այդ մասին խոսի մեր ակումբի սպորտային տնօրեն Բրայան Մարվուդը, ով էլ դեռևս ոչ մի տրանսֆերային գործարք չի իրականացրել: Չեմ կարող ասել, թե ինչ կարելի է սպասել, բայց անձամբ ես, որպես թիմի գլխավոր մարզիչ շատ դժգոհ եմ, որովհետև ցանկանում էի, որ թիմը համալրվեր ոչ թե օգոստոսի վերջին, այլ հունիս-հուլիս ամիսներին: Մեզ ընդամենը 20 օր է մնացել, սակայն արդեն հիմա գրեթե շանսեր չունենք գնելու այնպիսի խաղացողի, ինչպիսին Ռոբին վան Պերսին է: Այլևս չեն ցանկանում խոսել թիմի տրանսֆերների մասին, քանի որ վաղը կմեկնարկի մրցաշրջանը: Ողջ մտքերս կենտրոնացած են "Չելսիի" հետ վաղը կայանալիք խաղի վրա, որի արդյունքում կորոշվի Անգլիայի գավաթակիրը: Մարիո Բալոտելլիի ու Դավիդ Սիլվայի համար այս տարի ծանր ամառ էր: Հավանական է, որ նրանք վաղը միայն պահեստայինների թվում կլինեն: Ընդհանրապես Բալոտելլին որպես ֆուտբոլիստ աճել է, նրանով հետաքրքրվում են շատ թիմեր, սակայն դժվար թե հնարավոր լինի փոխել նրա բնավորությունը: Միկ Ռիչարդսն էլ վնասվածք ունի ու չի կարող օգնել մեզ դեռևս մի քանի օր շարունակ: Գարեթ Բերրին նույնպես բացակայելու է վնասվածքի պատճառով: Կարծում եմ` նա մեկ ամիսից արդեն առողջ կլինի: Ինչ վերաբերում է գալիք "Պրեմիեր լիգային", ապա ես կարծում եմ, որ հաղթողի ֆավորիտը ինչպես միշտ կլինի "Մանչեսթեր Յունայթեդը", իսկ մենք ֆավորիտների թվում գուցեև չենք լինի",- ասել է զայրացած դոն Մանչինին:
|