Հռոմեական "Ռոման" ցանկանում է ձեռք բերել իտալական "Ջենոայի" արգենտինացի
հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոդրիգո Պալասիոյին: Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի
գործակալ Այտեկին Էրայաբականը. տեղեկացնում է հեղինակավոր La Gazzetta
dello Sport հանդեսը, որը մեջբերում է նաև գործակալի խոսքերը. "Իմ հաճախորդի նկատմամբ "Ռոմայի" ցուցաբերած հետաքրքրությունը շատ
հաճելի է: "Ռոման" մեծ ակումբ է, որի կազմում հանդես են գալիս բարձրակարգ
ֆուտբոլիստներ, բայց թե ինչպիսի է անձամբ Ռոդրիգոյի ռեակցիան այս ամենին, ես դեռ չգիտեմ":
|