Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, հռոմեական "Ռոման" համաձայնության է եկել արգենտինական "Ռիվեր Փլեյթի" հետ 19-ամյա տաղանդավոր խաղացող Էրիկ Լամելայի տրանսֆերի շուրջ: Պատանու տրանսֆերային արժեքը կազմել է 12 միլիոն եվրո: Իսկ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքվել է մինչև 2016թ.-ը. այս մասին էլ հայտնում է "Ռոմայի" պաշտոնական կայքը: