Ինչպես տեղեկացնում է բրազիլական El Confidencial պարբերականը, կատալոնական "Բարսելոնայի" և Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Ռոմարիոն հայտարարել է, որ "կապտանռնագույնների" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շատ պետք է ջանք թափի, որպեսզի կարողանա անցնել իրեն: Բրազիլացի գոլահարն ասել է. "Նախ Մեսսին պետք է անցնի Մարադոնային, հետո նոր փորձի անցնել ինձ, քանի որ ես Մարադոնայից լավն եմ: Իսկ եթե դա Լեոն կատարի, ապա նրան կմնա միայն շրջանցել մեծն Պելեին: Դրա համար Մեսսին պետք է դառնա Աշխարհի չեմպիոն, որպեսզի գոնե որոշ չափով մոտենա Պելեին":
|