Home » 2012 » Օգոստոս » 13 » "Ռոմայի" մարզիչը դեմ է, որ "Յուվենթուսը" մարզվի որակազրկված Կոնտեի ղեկավարությամբ
11:02
"Ռոմայի" մարզիչը դեմ է, որ "Յուվենթուսը" մարզվի որակազրկված Կոնտեի ղեկավարությամբ
 Իտալական "Ռոմայի" նորաթուխ գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը իր կարծիքն է հայտնել Թուրինի "Յուվենթուսի" 10 ամսով որակազրկված մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին: Ըստ "Ռոմայի" գլխավոր մարզչի` "Յուվենթուսի" իր գործընկերը պետք է զրկվի նաև իր ներկայիս գլխավորած թիմը մարզելու իրավունքից. նա չպետք է մասնակցի ու կազմակերպի իր թիմի մարզումները: "Որակազրկված խաղացողը դեռ կարող է մարզվել իր թիմի հետ, իսկ ինչ վերաբերում է մարզչին, ով որակազրկված է, նա իրավունք չունի մարզելու որևէ թիմ: Չպետք է թույլ տալ, որ երկարաժամկետ որակազրկված այդ մասնագետը մոտենա թիմին: Իհարկե, մինչև վերջ չեմ ուսումնասիրել պայմանավորված խաղերի այդ խառնաշփոթը, բայց կարծում եմ, որ նման խարդախությունը վերջ տալու համար պետք է պայքարել բոլորի դեմ մինչև վերջ: Հարկավոր է արմատախիլ անել խնդիրը",- ասել է "Ռոմայի" գլխավոր մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 316 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0