Home » 2012 » Փետրվար » 6 » Ռոնալդինյոն չի ընդունում, որ...
18:58
Ռոնալդինյոն չի ընդունում, որ...
 Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր esportes.terra.com.br սպորտային պորտալը, բրազիլական "Ֆլամենգոյում" հանդես եկող մեծատաղանդ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կտրականապես մերժում է, որ հենց իր պատճառով է թիմից հեռացվել գլխավոր մարզիչ Վանդեռլեյ Լուշեմբուրգում: Աճպարար Ռոնալդինյոն հայտարարել է. "Ես երբեք ոչ մեկի հետ որևէ ընդհարում չեմ ունեցել, քանի որ միշտ էլ փորձել եմ թիմի համար անել այնքան, որքան ուժերս են ներել` առանց որևէ կոնֆլիկտների: Ես մեղք չունեմ, որ պաշտոնից հեռացվել է մեր գլխավոր մարզիչ Վանդեռլեյ Լուշեմբուրգուն` չնայած շատերն ինձ են մեղադրում: Ինչպես բոլորի դեպքում, այնպես էլ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոել Սանտանի դեպքում մենք բոլորս էլ բարեհամբույր կընդունենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 438 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0