Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան-հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Մեսութ Օզիլի հասցեին: Պորտուգալացի գերաստղն ասել է. "Մեսութը հիանալի խաղացող է: Նրա հետ խաղալը հեշտ է ու հաճելի: Այս պահին Օզիլը գերմանացի լավագույն ֆուտբոլիստն է: Ընդհանրապես, Գերմանիայում շատ են հոյակապ խաղացողները: Եթե չհաշվենք Անգլիան և Իսպանիան, անկասկած "Բունդեսլիգան" ամենաուժեղ առաջնությունն է":
|