Home » 2011 » Ապրիլ » 15 » Ռոնալդու. "Կցանկանայի եզրափակչում տեսնել "Յունայթեդին"
12:40
Ռոնալդու. "Կցանկանայի եզրափակչում տեսնել "Յունայթեդին"
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի աստղ Քրիշտիանո Ռոնալդուն այս անգլիացի լրագրողի հետ զրույցում նշել է, որ երազում է "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում հանդիպել իր նախկին թիմի` անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հետ. "Եթե դուք հարցնեք ինձ` ինչ եմ ամենից շատ ցանկանում ներկա պահին, ապա իմ պատասխանը կլինի հետևյալը` "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում մրցել "Մանչեսթեր Յունայթեդի" հետ: Ես շատ կցանկանայի խաղադաշտում հանդիպել նախկին թիմիս հետ, որտեղ դեռ շատ լավ ընկերներ ունեմ, որոնց հետ փորձում եմ միշտ լավ հարաբերություններ պահպանել: Ես "Մանչեսթեր Յունայթեդում" հիանալի 6 տարիներ եմ անցկացրել, ինչը քիչ չէ: Սակայն ներկա պահին  դրանք ընդամենը երազանքներ են, քանի որ նախ "Ռեալը" պետք է կիսաեզրափակչում հաղթի "Բարսեոլոնային": "Ռեալը" և "Բարսելոնան" այս պահին աշխարհի լավագույն թիմերն են, սակայն պայքարը կշարունակի միայն մեզանից մեկը: Ես դեռ հիշում եմ այս մրցաշրջանի սկզբում կատալոնացիներից կրած  պարտությունը և լավ գիտեմ, թե ինչի է նման վրեժի զգացումը: Պետք է միայն  հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, և այդ ժամանակ երազանքներն իրականություն կդառնան": 
Հիշեցնենք, որ "Ռեալ"-"Բարսելոնա" առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կայանաու է ապրիլի 27-ին Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 3