Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն երեկ վնասել է իր՝ 350 հազար եվրո արժողությամբ փոքրիկին՝ Lamborghini Aventador LP 700 մակնիշի ավտոմեքենային։ Բարձր արագության տակ ֆուտբոլիստը չի կարողացել ղեկավարել մեքենան և ստիպված հարվածել է պատին։ Իհարկե, ֆուտբոլիստին ոչինչ չի պատահել, սակայն թանկարժեք մեքենան տեղափոխել են միայն տարհանող մեքենայի միջոցով։