Home » 2012 » Հունիս » 16 » Ռոնալդուին դեռ պաշտպանողներ կան
17:22
Ռոնալդուին դեռ պաշտպանողներ կան
 Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային ընտրանու առաջատար գերհարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վերջին շրջանում հայտնվել է գրեթե բոլոր մարզական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ հետաքրքիրն այն է, որ բոլոր ԶԼՄ-ներն էլ քննադատում են աստղային ֆուտբոլիստին` համարելով նրան եսասեր ու կամազուրկ անձնավորություն, ով չի կարողանում իր հետևից տանել Պորտուգալիայի ընտրանուն "ԵՎՐՈ 2012"-ի ընթացքում: Եվ ահա այսօր ազգային հավաքականում Ռոնալդուի խաղընկեր Ռուի Պարտիսիուն ասել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին. "Նա մեր թիմի ավագն է, ու միշտ էլ գեղեցիկ խաղ է ցուցադրում: Եթե գոլի հեղինակ էլ չի դառնում, ապա օգնում է մնացածներիս: Վաղը Հոլանդիայի դեմ խաղում նա հաստատ կկարողանա գոլ հեղինակել: Մենք հավատում ենք Ռոնալդուին ու ողջ թիմի հզորությանը և ուժին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1