08:27 Ռոնալդուն չի լսում ոչ մեկի ասածին | |
Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի 26-ամյա
գերհարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրո 2012 մրցաշարի ընտրական փուլում
Կիպրոսի հետ պայքարում երկրպագուների պահվածքը, ովքեր 90 րոպե շարունակ
սուլում էին իր հասցեին: "Ինձ համար միևնույն է, թե ուրիշներն ինչ են խոսում կամ անում: Ես բոլորին պատասխանում եմ խաղադաշտում ցուցադրած իմ խաղով: Ես այժմ շատ լավ մարզավիճակում եմ գտնվում և
շարունակում եմ գոլեր խփել: Անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս տարի
հիանալի մրցաշրջան ստացվի: Անցած օր մենք լավ անցկացրեցինք նամանավանդ առաջին
խաղակեսը: Երկրորդ խաղակեսում թուլացրել էինք և լավ է, որ 81-րդ րոպեից
հետո հաջողվեց երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը",-այդ խաղում դուբլի հեղինակ
դարձած Ռոնալդուի խոսքերն է մեջբերում A Bola հանրահայտ պարբերականը:
| |
|
Total comments: 0 | |