Home » 2012 » Հունիս » 2 » Ռոնալդուն հրաժարվել է ստորագրել "Բարսելոնայի" մարզաշապիկի վրա
14:35
Ռոնալդուն հրաժարվել է ստորագրել "Բարսելոնայի" մարզաշապիկի վրա
 Պորտուգալական հեղինակավոր Record պարբերականն իր այսօրվա համարում տեղադրել է ընթերցողի նամակը, որտեղ հեղինակը պատմում է, թե ինչպես է Մադրիդի "Ռեալի" արագավազ հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն հրաժարվել ստորագրություն տալ իր դստերը: Ըստ հեղինակի խոսքերի` Ռոնալդուն մերժել է իր 10-ամյա դստեր խնդրանքը, ով մոտեցել էր "Ռեալի" հարձակվողին Պորտուգալիայի ընտրանու մարզումից հետո և ցանկացել, որպեսզի Ռոնալդուն ստորագրի "Բարսելոնայի" մարզաշապիկի վրա: Նամակի մեջ գրված է. "Այդ մարզաշապիկը մենք գնել էինք, երբ ճանապարհորդում էին և այդ ընթացքում այցելել էինք Բարսելոնա: Պարզ է, որ եթե մենք գնայինք Մադրիդ, ապա կգնեինք "Ռեալի" մարզաշապիկը: Ես մեծ ցավ ապրեցի` տեսնելով 10-ամյա իմ դստեր թախծոտ աչքերը, երբ նա մերժում ստացավ Ռոնալդուից: Նա երկրպագում է միայն Պորտուգալիայի ընտրանուն: Ես չեմ կարող հասկանալ, թե Ռոնալդուն ինչու մերժեց":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 561 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2