Home » 2011 » Ապրիլ » 16 » Ռոնալդուն կրկին խաղակոշիկներ է փոխում
11:38
Ռոնալդուն կրկին խաղակոշիկներ է փոխում
Այսօր Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի` կատալոնական "Բարսելոնայի" հետ կայանալիք հանդիպմանը Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գերաստղ Քրիշտիանո Ռոնալդուն նոր խաղակոշիկներով դուրս կգա խաղադաշտ. այս մասին հաղորդում է ռուսական Sportbox.ru ֆուտբոլային կայքը:
Nike հանրահայտ մարզական ընկերությունը հատուկ պորտուգալացու համար անվանական CR Mercurial Vapor Superfly III նորագույն տեխնոլոգիաներով խաղակոշիկներ է պատրաստել, որոնք տարբերվում են իրենց դիզայնով. դրանք ամբողջությամբ սև են, իսկ վառ կանաչ գույնով առանձնանում են դիզայներավորված երկրաչափական պատկերներ և Nike ընկերության տարբերանշանը: Դա ավելի նկատելի է դարձնում ֆուտբոլիստին խաղադաշտում:
"Մի փոքր անհանգստանում եմ խաղից առաջ, վերջերս ստացած վնասվածքի պատճառով իսպանական Պրիմերայի մի քանի հանդիպում բաց եմ թողել և չեմ մասնակցել ազգային հավաքականի հանդիպմանը: Բայց այժմ լավ մարզավիճակում եմ և անհամբերությամբ սպասում եմ մրցավեճին: Mercurial խաղակոշիկները սովորաբար ասոցիացվում է լավագույն ֆուտբոլիստների հետ: Բոլոր ֆուտբոլիստներին էլ դուր են գալիս գեղեցիկ խաղակոշիկներ: Շատերն ասում են, որ դիզայնը կարևոր չէ, բայց իրականում նրանք այդպես չեն մտածում",-"կապտանռնագունների" հետ անչափ կարևոր խաղից առաջ այսպես է ասել Քրիշտիանոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 478 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1