Home » 2013 » Հունվար » 3 » Ռոնալդուն վերադարձել է հանգստից ու սկսել խոսել
11:43
Ռոնալդուն վերադարձել է հանգստից ու սկսել խոսել
 Ձմեռային հանգստից վերադառնալով` Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի առաջատարը` Քրիշտիանու Ռոնալդուն, այսօր առավոտյան հանդիպել է իսպանացի լրագրողներին և խոսել նրանց հետ մի շարք հարցերի մասին:
             Ժոզե Մոուրինյոյի` "Արքայական թիմում" մնալու և Կասիլյասի` պահեստային խաղացող լինելու մասին
  "Ես դեռ չգիտեմ, թե ինչ պլաններ ունի մեր մարզիչը: Կգնա՞ արդյոք նա այս ամռանը: Ես իրոք չգիտեմ: Դա կախված կլինի իրավիճակից ու ակումբից: Ուզում եմ, որ նա մնա մեզ հետ, քանի որ նա մեզ համապատասխան մարզիչ է: Ժոզեն թոփ մակարդակի մարզիչ է թոփ թիմերի համար: Կարծում եմ` նա պատրաստ է մնալ, սակայն շատերն արդեն իր տեղը որոշումներ են կայացրել, թե Մոուրինյոն հեռանում է: Ըստ իս` ֆուտբոլում անակնկալներ չեն լինում: Կասիլյասի փոխարինումը մարզչի տեխնիկական որոշումն է: Մենք պետք է հարգենք դա: Հենց Մոուրինյոն է որոշում, թե ում պետք է խաղացնի":
             "Ոսկե գնդակ" մրցանակի մասին
  "Չեմ խաբի. ես իրոք շատ-շատ եմ ուզում արժանանալ այդ մրցանակին: Թեպետ կյանքս չի ավարտվի, եթե այն ինձ բաժին չընկնի: Դա այնքան էլ շատ կարևոր չէ, դա իմ բնավորության վրա որևէ ազդեցություն չի ունենում: Եթե չստանամ էլ այն, միևնույն է, շարունակելու եմ լրջորեն պայքարել թիմիս հետ նոր մրցանակներ նվաճելու ուղղությամբ: Ամենից գլխավորը թիմն է: Մենք նվաճել ենք Իսպանիայի առաջնությունն ու երկրի Սուպերգավաթը, ես դրանից արդեն իսկ երջանիկ եմ":
             Նոր պայմանագրի, "Ռեալի" այս տարվա մրցելույթների մասին
  "Ես արդեն ասել եմ, որ այլևս չեմ ցանկանում խոսել նոր պայմանագրի երկարաձգման մասին: Դա կարևոր չէ, գլխավորն այն է, որ մենք հաղթենք մոտակա խաղերում: Կպայքարենք Իսպանիայի գավաթի, առաջնության և "Չեմպիոնների լիգայի" հաղթանակի համար: Շատ կարևոր է, որ միասնական լինենք. դա վերաբերում է թե՛ թիմին, թե՛ երկրպագուներին: Թեկուզ մեր թիմն այսօր գտնվում է ոչ իրեն հարիր վիճակում: Մենք պետք է հավատանք, որ կարող ենք էլ ավելին անել: Ես լավ եմ զգում ինձ և կփորձեմ ամեն բան էլ անել թիմին օգնելու համար: Այժմ կարևոր է ճիշտ ուղի գտնելը, որպեսզի հաղթենք բոլոր մրցաշարերում: Պետք է տարվա սկիզբը հաջողակ դարձնենք մեզ համար: Մենք ուզում ենք հաղթել "Ռեալ Սոսյեդադին", որն այս պահին մեծ վերելք է ապրում: Մաթեմատիկորեն մենք դեռևս կարող ենք չեմպիոն դառնալ, թեև գիտենք, որ դժվարին պայքար է լինելու: Պետք է մշտապես պահպանել հավատը: Կան մի շարք պատճառներ, թե ինչու մենք մինչև հիմա դեռ լավ չենք խաղում: Երբեմն ֆուտբոլում այսպիսի բաներ էլ են լինում: Ստիպված ես լինում հայտնվել ոչ լավ մարզավիճակում: Պետք է քրտնաջան աշխատել ու հաղթահարել այդ ամենը: Այս նոր տարին մեր թիմի համար պետք է դառնա նոր հաղթանակների տարի: Մենք դրա համար լավ մարզվել ենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 723 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0