18:57 Ռոնալդուն վնասվածք է ստացել | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն, ով վնասվածք էր ստացել երեկ իսպանական "Լա լիգայի" 26-րդ տուրի շրջանակներում "Մալագայի" դեմ կայացած հանդիպման ժամանակ, հանդիպման ավարտից հետո բուժզննում է անցել, և "սերուցքայինների" բժիշկները պարզել են, որ նրա մոտ ազդրի երկգլուխ մկանն է վնասվել: Այսօր առավոտյան ակումբի պաշտոնական կյանքը տարածեց մի հայտարարություն, ըստ որի պորտուգալացի կիսապաշտպանը այդ վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա մոտ 10-ից 15 օր: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է մադրիդցիների` մրցակցի մկատմամբ տոնած ոչ ֆուտբոլային` 7:0, խոշորհաշվով հաղթանակով, որի ժամանակ Ռոնալդուն դարձել է դասական հեթ-տրիկի հեղինակ` իսպանական "Լա լիգայի" շրջանակներում իր գոլերի քանակը հասցնելով 27-ի` դրանով իսկ հավասարվելով կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին: Նշենք նաև, որ հանդիպման ժամանակ իր հաշվին 2 գոլ է հեղինակել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ինչպես նաև մրցակցի դարպասը մեկական գոլ են ուղարկել բրազիլացի պաշտպան Մարսելոն և արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան:
| |
|
Total comments: 0 | |