Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում "Սևիլիային" 6-2 հաշվով հաղթելուց հետո, Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանու
Ռոնալդուն, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իր գոլային խելահեղ
արդյունավետությունը բոլոր քննադատներին արժանի պատասխան է համարել:
Հիշեցնենք, որ "Սուպեր Կլասիկոյում" կրած պարտության համար շատերը մեղադրում էին
հենց Ռոնալդուին: "Կարծում եմ' խփածս գոլերով փակեցի
բոլոր քննադատների բերանները, սակայն դա ինձ համար կարևոր չէ. վաղուց
սովորել եմ նման վիճակների: Ես պարզապես կենտրոնանում եմ իմ և թիմի խաղի վրա, ու ինձ
ընդհանրապես չեն անհանգստացնում ավելորդ խոսակցությունները: Ինձ
քննադատողները գուցե ֆուտբոլից բան չեն հասկանում",-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է իսպանական Marca հանդեսը:
|