16:25 Ռոսել. "Եթե Պեպեին չպատժեն, ապա "Բարսելոնան" իր խոսքը կասի" | |
Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ "Բարսելոնայի" մարզաբազայում խոսակցություններ են գնում, որ այդքան էլ գոհ չեն մնացել` իմանալով, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիան որոշում է կայացրել չպատժել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Պեպեին նախավերջին "Էլ Կլասիկոյի" ժամանակ "կապտանռնագույնների" արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսիի ձեռքի վրա կանգնելու համար: "Եթե համապատասխան մարմինները չեն աշխատում այնպես, ինչպես հարկն է, ապա "Բարսելոնան" ստիպված կլինի իր խոսքն ասել",- հայտարարել է "Բարսելոնայի" նախագահ Ռոսելը` նշելով, որ չի ցանկանում քննարկել "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պահվածքն "Էլ Կլաիսկոյից" հետո:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի առաջին խաղի շրջանակներում Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում կայացած հանդիպման միջնամասում "Արքայական ակումբի" կենտրոնական պաշտպան Պեպեն, ով այդ օրը ստանձնել էր հենակետային կիսապաշտպանի դերը, խաղային դրվագներից մեկի ժամանակ կանգնել էր Մեսսիի ձեռքի վրա, որից հետո մեծ աղմուկ էր բարձրացել ինչպես Իսպանիայում, այնպես էլ ողջ Եվրոպայում: | |
|
Total comments: 0 | |