Իսպանական "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզզեպպե Ռոսսին ենթարկվել է ծնկի ծանր վիրահատության, որն անհրաժեշտ էր դարձել "Պրիմերայի" վերջին տուրում ստացած ծանր վնասվածքից հետո. այս մասին հայտնում է հանրահայտ AS հանդեսը: "Վիրահատությունը բարեհաջող է անցել: Շատ շնորհակալ եմ բոլորին",- գրել է իտալացին իր Twitter միկրոբլոգային էջում:
Նշենք, որ Ռոսսին շարք կվերադառնա ամենաշուտը 4 ամիս անց: